Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը գրում է. «Այսօր իմ վերջին աշխատանքային օրն է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում։ Ավարտվում է Ուկրաինայում իմ՝ համեմատաբար կարճաժամկետ, բայց իրադարձություններով հարուստ առաքելությունը։
Չնայած COVID-19 համավարակով պայմանավորված սահմանափակումներին՝ միասին մենք կարողացանք մի շարք գեղեցիկ մշակութային ծրագրեր իրականացնել, ընդլայնել և ամրապնդել դեսպանություն-համայնք կապը, իսկ ուկրաինացի գործընկերների հետ՝ վերականգնել կամ սկսել մի շարք երկկողմ հեռանկարային գործընթացներ։
Աշխատանքի զգալի մասը տեսանելի չի եղել, չեմ կարող այն բացահայտել նաև առաքելության ավարտին, բայց հավատացեք, որ համայնքի ղեկավարության և ուկրաինացի բարեկամների հետ միասին ունեցել ենք կարևոր ձեքբերումներ։