00:00:00

Իշխանական տեղեկատվական էքսպանսիա. «Ֆրինյուզը» մտնում է եթեր. «Փաստ»

10:23, 15 հունիս 2021 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է Այս տարվա հունվարին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ամփոփեց հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթների արդյունքները: Մայրաքաղաքային սփռման իրավունք ստացած ընկերությունների մեջ էր նաև իշխանությունների հետ ուղղակիորեն ասոցացվող «Ֆրինյուզ» հեռուստաընկերությունը: Երեկ այս կազմակերպությունը հայտարարություն տարածեց, որ հեռարձակվելու են նաև «Յուքոմի» 10-րդ ալիքով: «Ֆրինյուզը» շուտով համագործակցելու է նաև «Ռոստելեկոմի» հետ: «Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ դեռևս գործող իշխանությունները այս ամենով չեն սահմանափակվում: Նրանք հույս ունեն, որ առաջիկա ընտրությունների արդյունքում վերարտադրվելու են, և նպատակ ունեն դրանից հետո շարունակել տեղեկատվական էքսպանսիան՝ հատկապես տեսալսողական մեդիա դաշտում: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ներկայիս իշխանությունը ծրագրում է նոր ալիքներ հեռարձակել հեռահաղորդակցության օպերատորների և համացանցի միջոցով: Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր