00:00:00

Փաշինյանի հերթական ցնդաբանությունն է . Վանեցյանի խոսնակը՝ Ճամպրուկներով կառավարական շենքեր փող տանելու հայտարարության մասին

23:34, 14 հունիս 2021

Այսօր Մասիսում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է դեռ 2018-ին կատարած իր հայտարարությունը՝ կառավարական շենքեր ճամպրուկներով փողեր տանողների մասին: Ըստ Փաշինյանի՝ այսօր քրգործեր կան, որ էդ մասին են վկայում: Նա նաեւ հավելել է, որ նախկին օլիգարխները դրա մասին ցուցմունք են տվել, իսկ նրանցից մեկը մահացել է: Irakanum.am-ը փորձեց պարզել, թե ովքեր են եղել հարցաքննված օլիգարխները եւ ով է եղել նախկին օլիգարխը, որը, ըստ Փաշինյանի, արդեն մահացել է: Քանի որ, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը, երբ դեռ 2018-ին՝ պաշտոնավարում էր ու լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ վարչապետի այդ հայտարարության հետքերով ԱԱԾ-ն ստուգումներ է սկսել. «Վարչապետը հայտարարություն է արել, որի վերաբերյալ մենք կատարել ենք համապատասխան գործողություններ», փորձեցինք հենց նրանից ճշտել, ինչին ի պատասխան՝ «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանն ասաց. «Դա Նիկոլ Փաշինյանի հերթական ցնդաբանությունն է, ինչը մեկնաբանելու ցանկություն մենք չունենք »: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր