00:00:00

Բեգլարյանը ԿԽՄԿ առաքելության ղեկավարի հետ քննարկել է ԱՀ-ում տարվող մարդասիրական ծրագրերը

20:56, 14 հունիս 2021

ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 14-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության պատվիրակությանը՝ ղեկավար Բերտրան Լամոնի գլխավորությամբ: Պետական նախարարը բարձր է գնահատել կառույցի գործուն ջանքերը Արցախում մարդասիրական ծրագրերի իրականացման ուղղությամբ: Արտակ Բեգլարյանը կարևորել է ԱՀ կառավարության և ԿԽՄԿ առաքելության ներդաշնակ աշխատանքը հատկապես հետպատերազմյան բազմաթիվ խնդիրների արդյունավետ լուծման հարցում՝ ընդգծելով լրացուցիչ ռեսուրսների ներգրավման անհրաժեշտությունը: ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնը ներկայացրել է վերջին ամիսներին Արցախում իրականացված ու ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև հետաքրքրվել է կառավարության մոտեցումներից: Երկուստեք կարևորվել է համագործակցության հետագա խորացումը՝ ի նպաստ խոցելի խմբերի սոցիալ-տնտեսական զարգացման, առողջության պահպանման, կրթության հասանելիության և կենսական նշանակության այլ հիմնախնդիրների լուծման:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր