Նրա խոսքով՝ բամբասանքներից մեկն այն է, որ իրենք ռուս գործընկերներից թաքցրել են ականապատ դաշտերի քարտեզի գոյությունը.
Սա կատարյալ աբսուրդ է: Մինչ այս ադրբեջանական կողմին ինչքան ականապատ փոքր դաշտերի քարտեզներ փոխանցել ենք, արել ենք բացառապես Ռուսաստանի մեր գործընկերների, ռուս խաղաղպահների ներկայությամբ կամ միջոցով: Ես ասել եմ, որ կան այդպիսի քարտեզներ և մենք պատրաստ ենք քայլին քայլով պատասխանել, ավելին՝ Ռուսաստանի ԱԳ նախարարի հետ օրինակներ եմ ուղարկել, որպեսզի պարզ լինի՝ ինչի մասին է խոսքը »,-ասաց Փաշինյանը և նշեց, թե ոմանք սա շահարկելով, փորձում են սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում, լարումներ: Նա շնորհակալություն հայտնեց ԱՄՆ-ի, Վրաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչներին, որ աջակցել են 15 հայ ռազմագերիների Հայաստան վերադարձին.
«Նրանք մեր գերիների վերադարձի հարցում շատ մեծ գործ են ունեցել, բայց դրանից առաջ ուզում եմ հիշեցնել, որ ՌԴ ներկայացուցիչներն են արդյունավետ աշխատել այս ուղղությամբ և նախկինում վերադարձած ավելի քան 50 գերիները ՌԴ իշխանության ջանքերի շնորհիվ է»: