00:00:00

Մենք նման սովորույթ չունենք՝ սպանել որևէ մեկին. Պուտինը հերքել է Նավալնիին լիկվիդացնելու փորձի մասին վարկածը

21:58, 14 հունիս 2021 Հասարակություն

Պատասխանելով Ալեքսեյ Նավալնիի հետ անցյալ տարվա միջադեպի մասին հարցին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի կազմակերպում քաղաքական հակառակորդների սպանությունները: Հայտարարությունն արվել է NBC-ին տված հարցազրույցում: «Մենք նման սովորույթ չունենք՝ որևէ մեկին սպանել»-վստահեցրել է Պուտինը: ՌԴ նախագահի խոսքերով, Նավալնին Վլադիմիրի շրջանի թիվ 2 գաղութում է՝ նույն պայմաններում, ինչ մյուս բանտարկյալները: Նրա նկատմամբ կիրառվում են պատժի նույն միջոցները: «Նրա (Նավալնիի) նկատմամբ կիրառվում են նույն միջոցները, ինչ մյուսների նկատմամբ: Ոչ մի վատ բան, քան մյուսների նկատմամբ, ովքեր գտնվում են բանտում»,-ասել է ՌԴ նախագահը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր