00:00:00

«Հոկտեմբերի 27-ի քրեական գործի նախաքննությունը բացված է». Նիկոլ Փաշինյան

21:05, 14 հունիս 2021 Հասարակություն

Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների պատասխանը տալու ենք այս ընտրություններում: Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, քարոզարշավի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, ՔՊ-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: «Նախորդ տարվա փետրվարից «Հոկտեմբերի 27»-ի գործի նախաքննությունը տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա վերաբացվել է: Իհարկե, հետագայում կորոնավիրուսի եւ պատերազմի պատճառով, գիտեք, որ քննչական գործողություններ տեղի չէին ունենում, որ վարակի տարչածումը կանխվի, բայց ուզում եմ իմանաք, որ նախաքննությունը բացված է, եւ ԱԱԾ-ն վրում է այդ քննությունը: Բայց նաեւ ձեր քվեարկությամբ դուք կարող եք առանձնահատուկ պարտավարություն եւ պատասխանատվություն դնել մեր դատաիրավական մարմինների վրա՝ ասելով, որ այդ գործերը պետք է ամենայն խորությամբ քննվեն եւ բոլոր հնարավոր միջոցները գործադրվեն այդ գործը բացահայտելու համար: Դուք կարող եք ձեր քվեարկությամբ այդ հանրային պահանջը հստակ ձեւակերպել»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր