00:00:00

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի կոչը՝ ԱԺ ընտրություններին մասնակից ուժերին

17:43, 14 հունիս 2021

«Երկրում օրեցօր շիկացող քաղաքական իրավիճակը բերել է հանրային դիսկուրսի լարվածության աճի, ինչի հետևանքով հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող անձանցից շատերի կողմից վերջին օրերին թույլ են տրվում մարդու արժանապատվությունը վիրավորող, ակնհայտորեն բռնություն քարոզող և լսարանի հոգեկան առողջության վրա բացասական ազդեցություն ունեցող արտահայտություններ»: Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական հոգեբուժական ասոցիացիան։
«Սրան զուգահեռ օգտագործվում են բազմաթիվ ձևակերպումներ և գնահատականներ, որոնք հոգեկան և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց համար կրում են խարանավորող, հեգնող, վիրավորական կամ քննադատական բնույթ։ Ե՛վ համաձայն գործող օրենսդրության, և՛ բարոյական նորմերով, առողջությունը, ներառյալ հոգեկան առողջությունը, մարդու անօտարելի իրավունքներից են և ցանկացած հանրային գործիչ, կամ այդպիսին լինելուն հավակնող մարդ, պարտավոր է հարգել այդ իրավունքը: Միևնույն ժամանակ յուրաքանչյուր մարդ, այդ թվում քաղաքական գործիչները, պետք է հասկանան, որ հոգեկան առողջության խնդիրները կարող են ծանրագույն փորձություն դառնալ ցանկացած մարդու կյանքում և հոգեկան և մտավոր հաշմանդամություն ունեցող անձինք կարիք ունեն աջակցության և նրբանկատության: Հայկական հոգեբուժական ասոցիացիան խստորեն դատապարտում է խարանավորող արտահայտությունների գործածումը և կոչ է անում հոգեկան առողջության խնդիրներին ուղղակի կամ ուղղակի անդրադարձի դեպքում դրսևորել առավելագույն հարգանք և զերծ մնալ տարատեսակ պիտակավորող արտահայտություններից»,-ասված է հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր