00:00:00

Ինքն ինձ համար տղամարդ չէ. իմքայլական Վլադիմիր Վարդանյանը՝ Գեղամ Մանուկյանի մասին

17:14, 14 հունիս 2021

«Ամեն մի  տղամարդ իր ասած ամեն բառի համար պատասխան պետք է տա, հեռավար կարգով, լակոտավարի, վերջին անպատասխանատու, չեմ ուզում հայհոյանք տալ, բայց տմարդի ձեւով նման բան անելը, որեւէ կապ չունի տղամարդկության հետ. ասելու բան ուներ, թող գար դեմ դիմաց  կանգներ, ասեր, բանավեճերից փախնում են, քննարկումներից փախնում են. մի մարդ է խոսում, որը ազատության  մեջ է հայտնվել ոչ թե արադարացնող հիմքով, այլ իրավիճակի փոփոխության հետեւանքով: Այդ մարդը փորձում  իրեն այդպե՞ս պահել, աղն է կերել մատաղը, իր աներոջ ու կնոջ ընտանիքի անդամների համար, որոնց հետ քանի սերունդ ապրում ենք նույն բակում, որ ես ավելի կոպիտ չեմ արտահայտվում իր ասածնի ի պատասխան»,- Irakanum.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց իմքայլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով facebook-ում իր ու «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Գեղամ Մանուկյանի «բանավեճին»: Հիշեցնենք, որ Վլադիմիր Վարդանյանի նկարի տակ Գեղամ Մանուկյանը հայհոյանք էր գրել ու նշել, թե Նիկոլի կողքին կանգնած յուրաքանչյուր ոք այդ հայհոյանքն է կրում: Վլադիմիր Վարդանյանի խոսքով, ՀՅԴ-ն այն ուժն էր, որը 2018-ին միացավ հեղափոխությանը, ողջունեց այդ, կոլիցիոն կառավարության մաս դարձավ, իրականացրեց որոշակի գործունեություն, որը, ըստ էության, իշխանական գործունեություն էր. «Այսքանից հետո նման արտահայտություն թույլ տալ  ՀՀ քաղաքացու նկատմամբ, դե գիտեք, բան է ասել, թող դրա պատասխանն էլ տա, սրանից հետո ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի դիրքորոշում եւ, ըստ էության, որոշոել է իր ձայնը տալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, իրավունք ունի հարցադրում ներկայացնել Գեղամին: Նա արժանի չէ, որ նույնիսկ իրեն ազգանունով դիմեմ: Անընդունելի ու անհասկանալի եմ համարում իր արարքը, մի լավ արտահայտություն կա, ասում են՝ եկեք սրան պատժենք, ասում են՝ իրեն Աստված արդեն պատժել է, ինձ թվում է՝ Աստված իրեն արդեն լավ պատժել է, մարդը չի հասկանում ո՛չ  խորհրդարանական ընտրությունների տրամաբանությունը, ո՛չ իր անցյալը, ո՛չ   իր ներկան, ոչ էլ՝ կասկածելի ապագան: Ինձ համար նման տղամարդ գոյություն չունի, որովհետեւ ինքը տղամարդ չէ, ինձ համար նման մարդ գոյություն չունի, որովհետեւ մարդը նման բան չի ասում, իսկ ինտելեկտուալ եղանակով ասեմ ՝ սա անընդունելի է, ի պատասխան բոլոր գրառումների՝ արդեն  ասել եմ, որ զանագահարել եմ իրեն ու տասնապատիկ, հարյուրապատիկ իր ասածին՝ տվել եմ իր գլխին»: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր