00:00:00

Իմքայլական պատգամավորը՝ Փաշինյանի բուկլետի վրա թքած քաղաքացուն ծեծելու մասին

16:53, 14 հունիս 2021

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հերքում է լուրերը, թե երեկ իր եւ պատգամավորներ Հրաչյա Հակոբյանի ու Հայկ Սարգսյանի (շիշ բռնող) մասնակցությամբ միջադեպ է գրանցվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քարոշարշավի շրջանակում: Հիշեցնենք, որ լրատվամիջոցներով տեղեկություններ են շրջանառվում, որ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Հարավ Արևմտյան Բ2 թաղամասում, իմքայլական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Հրաչյա Հակոբյանը բակերից մեկում մոտեցել են մի  քաղաքացու՝ նրան բացատրելու, թե ինչու պետք է ընտրել ՔՊ կուսակցությանը։ Տղամարդը վերցրել է բուկլետը, թքել է վարչապետի լուսանկարի վրա, ապա հայհոյելով՝ բուկլետը շպրտել պատգամավորների դեմքին։ Վիճաբանություն է ծագել, պատգամավորները հեռացել են բակից, որոշ ժամանակ անց վերադարձել են, այս անգամ՝ ԱԺ նույն խմբակցության պատգամավոր  Հայկ Սարգսյանի հետ, վերջինս էլ, ըստ ականատեսների, ծեծի է ենթարկել միջին տարիքի քաղաքացուն։ «Սուտ է, չեմ մեկնաբանում»,- շատ կարճ միջադեպի վերաբերյալ հարցին պատասխանեց Սիսակ Գաբրիելյանը: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր