00:00:00

«Այդ փաստաթուղթն իսկապես գոյություն ունի». Արարատ Միրզոյանը հաստատեց, որ ԱԱԾ գործակալ է եղել

16:47, 14 հունիս 2021

Զավեշտն այն է, որ վերջինս ասաց, որ փաստաթուղթը ստորագրել է Քոչարյանի իշխանության վերջին տարիներին և, իբր, Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ փաստացի տարելիցից 10 տարի առաջ: Հիշեցնենք, որ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը 2020թ.-ին փաստաթուղթ էր հրապարակել՝ հայտարարելով, որ Միրզոյանը 2005 թվականից հանդիսանում է Թուրքիայի գործակալ և տարիներ շարունակ Թուրքիային վաճառել է Հայաստանի գաղտնիքները: Նրա խոսքով՝ երբ Հայաստանի ԱԱԾ-ն հայտնաբերել է Միրզոյան-Թուրքիա կապը, նրան պարտադրել է «դառնալ «двойной агент». Այդ ժամանակ Միրզոյանը հայտարարել էր, թե Մինասյանը պետք է պատասխան տա «այս սուտ մատնության համար», հիմա էլ ասում է փաստաթուղթը գոյություն ունի: Միրզոյանը չի պարզաբանել՝ ինչո՞ւ է կրել «օմեգա» գործակալական մականունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր