00:00:00

Սուրեն Պապիկյանը՝ իր և Դիանա Գասպարյանի հեռախոսազրույցի մասին

11:55, 14 հունիս 2021

ՀՀ Տարածքային կառավարման և զարգացումների նախարարի պաշտոնակատար, ՔՊ-ական Սուրեն Պապիկյանը չի ցանկանում մեկնաբանել  համացանցում տարածված իր և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հեռախոսազրույցը։ 168.am-ի հարցին ի պատասխան նա հայտարարել է, թե ամեն  «հիմարություն» չի պատրաստվում մեկնաբանել։ Հիշեցնենք, որ հայտնի ձայնագրությունում Գասպարյանը դժգում է Նիկոլ Փաշինյանից, հայտարարելով, թե վերջինս հանուն պետության պետք է հեռանա։ Ի պատասխան Պապիկյանը հորդորում է վերջինիս պահպանել հանգստություն։ Irakanum.am-ի հետ զրույցում Էջմիածնի քաղաքապետը ևս հրաժարվել էր մեկնաբանել հեռախոսազրույցի բովանդակությունը, հայտարարելով, թե զբաղված է։ Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։ https://www.youtube.com/watch?app=desktop&v=a77rb-9hSlM&feature=youtu.be&fbclid=IwAR3sj6ayJwX_fLw_PaOQ8KBhB8bLDt2hAlPFY0cn-VDO6ukRIPly5dzJxoo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր