00:00:00

Մարդը ընկալում է պարտության անխուսափելիությունը, դրսևորում է իշխանություն հետ ստանալու ճիգ

11:33, 14 հունիս 2021

Իշխանություն և հեղափոխություն երևույթները անհամատեղելի են, բայց ոչ ներկայիս հայկական իրականությունում, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:
«Բացարձակ իշխանություն ունեցող (դեռ այս պահին) և ընտրողների առնվազն 60 տոկոս ձայներ «վստահաբար» ակնկալող անձը խոսում է ոչ թե բարեփոխումների ծրագրերից, այլ պառակտումից չհագեցած պերմանենտ հեղափոխություն անելու մասին: Զիգմունդ Ֆրեյդի ուսմունքի համաձայն՝ սա միայն մի բան է նշանակում՝ մարդը ենթագիտակցաբար արդեն ընկալում է պարտության անխուսափելիությունը, ըստ այդմ էլ՝ ենթագիտակցաբար դրսևորում է իշխանությունը հետ ստանալու ճիգեր, այդ թվում՝ անմիջապես ընտրությունից հետո միտինգներ հռչակելու միջոցով: Միայն թե մարած պարտատոմսը հանվում է շրջանառությունից: Աստված օգնական մեր ժողովրդին», - գրել է Դանիելյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր