00:00:00

Արզաքանցյանը դատի է տվել ԿԸՀ-ին

11:15, 14 հունիս 2021

Տիգրան Արզաքանցյանը դատի է տվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Դատական տեղեկատվական համակարգից հաղորդում են, որ Արզաքանցյանը  դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 10.06.2021 թ. թիվ 133-Ա որոշումը, որով ԿԸՀ-ն Արզաքանցյանի գրանցումն ընտրություններին անվավեր էր ճանաչել:
Հայցը ներկայացվել է հունիսի 12-ին և մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Գրիգոր Առաքելյանին: Հայցը  վարույթ է ընդունվել: Հիշեցնենք, որ Արզաքանցյանը գլխավորում է Դեմոկրատական կուսակցության ցուցակը, սակայն ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել նրա գրանցումը՝ վերջին 4 տարում ՀՀ-ում չբնակվելու հիմնավորմամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր