ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
1991-94թթ. արցախյան առաջին պատերազմում, 2016թ. ապրիլյան քառօրյա մարտերում, 2020թ. աշնանային 44-օրյա պատերազմում, հազարավոր լուսավոր երիտասարդ կյանքեր են զոհ գնացել։ Տասնյակ հազարավոր երիտասարդներ են մարտնչել ու հաղթանակներ կերտել։ Ցավոք, կապիտուլյանտ Նիկոլի դավաճանական ռեժիմը մսխել է մեր 30-ամյա հաղթանակն ու անվտանգությունը, պետության խաղաղ զարգացման ողջ պոտենցիալը։
Հունիսի 20-ին մենք բոլորս, ձեզ հետ միասին հնարավորություն ունենք ո՛չ ասելու դավաճանին ու ներքին թուրքին։
Հունիսի 20-ը պետք է վերածվի արժանապատիվ խաղաղության, վերականգնվող անվտանգության, կայուն զարգացման, կանխատեսելի ապագայի, հայեցի ապրելակերպի, ազատ ու անկախ Հայաստանի ու Արցախի նոր վերածննդի։
Սիրելի երիտասարդներ,
Այո՜, վերածնունդ լինելու է։ Դա մեր Ազգի աստվածատուր բնույթն է։ Մենք միշտ կարողացել ենք վերածնվել՝ նույնիսկ ամենաողբերգական իրավիճակից։ Դուք ունեք այդ ընտրության հնարավորությունը։ Տվեք ձեր քվեն այն ուժին, որը կարող է դուրս բերել երկիրն այս խիստ վտանգավոր ու ծնկաչոք վիճակից։ Պետության և ժողովրդի հոգու, պատվի ու արժանապատվության վերականգնումով է սկսվելու մեր նոր վերածննունդը։
Դա անխուսափելի է, դա անհրաժեշտություն է»։