00:00:00

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր կատարվել է 55557 պատվաստում

10:25, 14 հունիս 2021

Պատվաստումային գործընթացը շարունակվում է COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հունիսի 13-ի դրությամբ` կատարվել է 55557 պատվաստում։ Հիշեցում. ✅Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը ✅Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար ✅Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները ✅Պատվաստումներն անվճար են ✅«ԱստրաԶենեկա»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր