00:00:00

Պոմպակայանը կհոսանքազրկվի. 8 ժամով ջուր չի լինելու Արարատի մարզի 11 բնակավայրերում

09:13, 14 հունիս 2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից պոմպակայանի հոսանքազրկմամբ պայմանավորված, ս.թ. հունիսի 14-ին ժամը 10:00-18:00 կդադարեցվի Արարատի մարզի՝ Մասիս քաղաքի, Դարակերտ, Հայանիստ, Դաշտավան, Զորակ, Դարբնիկ, Այնթապ, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի և Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր