00:00:00

Հանրային բարձր վստահությունն ու հեղինակությունը ամենից թանկն է. Արման Թաթոյան

00:20, 14 հունիս 2021

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի´ հայրենակիցներ, Երախտագիտությունս եմ հայտնում ձեր աջակցության և պարտավորեցնող բարձր վստահության համար: Մի քանի օր առաջ Հայաստանում Գելլափ (Gallup) Ինթերնեյշնլ Ասոցիացիայի պաշտոնական ներկայացուցիչ Էմ Փի Ջի (MPG) ընկերությունը հրապարակեց հարցման արդյունքներ, համաձայն որի` ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն առաջատար է հանրային վարկանիշով: Ընկերության նախորդ մի քանի հարցումների համեմատական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մեր վարկանիշը ամիսների ընթացքում աճել է` պահպանելով բարձր դիրք:
Իսկ դեռ 2019 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների տվյալներով՝ Մարդու իրավունքների պաշտպանին վստահել է հարցված մարդկանց 63 տոկոսը: Հանրային բարձր վստահությունն ու հեղինակությունը ամենից թանկն է ինչպես անձամբ ինձ, այնպես էլ Մարդու իրավունքների պաշտպանի ողջ անձնակազմի համար: Այն մեզ առավել է պարտավորեցնում լինել ուշադիր սեփական խոսքի արժեքի նկատմամբ ու հետևողական` գործի նկատմամբ: Շնորհակալություն նշածս ընկերություններին` Մարդու իրավունքների պաշտպանին հարցումներում ընդգրկելու համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր