00:00:00

Զգուշացնում եմ բոլորիդ՝ պառկելու եք մեր ակուռատնի գծանշած ասֆալտներին, պարապեք այսօրվանից. Փաշինյանը քայլերթ անցկացրեց

23:31, 13 հունիս 2021

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն երեկոյան քայլերթ անցկացրեց Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում: Քայլերթին մանսակցում էին Արարատ Միրզոյանը, Սուրեն Պապիկյանը,  Ալեն Սիմոնյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Արայիկ Հարությունյանը, Խաչատուր Սուքիասյանը, նաեւ Փաշինյանի որդին ու դուստրը: «Ապագա չկա մենակ նրանց համար ովքեր այսօր փորձում են ընտրական տասովկեքով զբաղվել: Զգուշացնում եմ բոլորիդ՝ պառկելու եք մեր արած, ակուռատնի գծանշած ասֆալտներին: Պարապեք այսօրվանից»,- ասում էր նա բարձրախոսով քայլերթի ընթացքում: Նշենք, որ նրան ուղեկցում էին մեծ թվով անվտանգության աշխատակիցներ եւ ոստիկաններ, որոնք օղակել էին  Փաշինյանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր