«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը կրկին շեշտեց Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական նոր պայմանագրի ստորագրման անհրաժեշտությունը: Այս մասին Ծառուկյանն ասաց քարոզարշավի շրջանակում Սյունիքում քաղաքացիների հետ հադիպմանը:
Ծառուկյանը վստահեցրեց՝ իր ուզածն է այս վիճակից դուրս գալ, ունենալ հզոր, զարգացող պետություն: «Սա միայն դատարկ խոսքերով չի լինում: Մարդիկ պետք է տիրապետեն, կազմակերպեն, բոլոր ոլորտներում աշխատանք տանեն»,- նշեց նա:
Այնուհետև Ծառուկյանը խոսեց Սյունիքի մարզից՝ նկատելով, որ սյունեցիների առաջնային խնդիրն այսօր սահմանային անվտանգությունն ապահովելն է: