00:00:00

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ. եղանակը Հայաստանում

18:14, 13 հունիս 2021

Հանրապետության տարածքում` հունիսի 13-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Ինչպես տեղեկացրել են  «Հայպետհիդրոմետից», Երեւանում հունիսի 13-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +33+35։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+27, Կոտայքի լեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+27, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +31+33, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+27, Լոռիում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +25+30, Տավուշում գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +28+33, Արագածոտնի լեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+27, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +32+35, Արարատում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +33+36, Արմավիրում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +33+36, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+27, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +33+36, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +33+37, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +25+30, Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +31+36։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր