00:00:00

«Հայաստան» դաշինքի հավաքն ավարտվելու է 21: 00-ին. Դատարանը որոշում է կայացրել

15:24, 13 հունիս 2021

«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարություն էտարածել, որում ասվում է. «2021 թվականի մայիսի 19-ին ես՝  որպես «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ,  դիմել էի Երևանի քաղաքապետին՝ հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում քարոզարշավի ավարտին հանրային ամփոփոիչ հանրահավաք անցկացնելու համար: Դիմումով ներկայացվել էր հանրային հավաքն անցկացնել մինչև ժամը 21: 00, սակայն  Երևանի քաղաքապետարանը  մեր դիմումը բավարարել էր մինչև ժամը  20:00: Չնայած այն հանգամանքին, որ «Հայաստան» դաշինքը՝ ըստ օրենքի, առաջինն էր ներկայացրել հանրային հավաքի մասին իրազեկումը,  այդուհանդերձ, քաղաքապետարանը  բավարարարել էր նաև ներկայիս ժամանակավոր իշխանության ներկայացուցչի դիմումը՝ 20:00-ից ևս կազմակերպել հանրային հավաք Հանրապետության հրապարակում՝ հիմնավորմամբ, որ իբրև մեր հավաքը պետք է ավարտվեր 20:00-ին: Իրավական գործընթացների միջոցով դատական քննության արդյունքում այսօր  վճիռ ընդունվեց,  որ մեր կողմից ներկայացված հանրային հավաքն ավարտելու է  21:00-ին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր