00:00:00

Էսօր մենք բանակում ունենք գեներալներ, որոնք 20 տարուց ավելի ծառայում են եւ չունեն բնակարան. Փաշինյան

15:01, 13 հունիս 2021

Էսօր մենք բանակում ունենք գեներալներ, որոնք 20 տարուց ավելի ծառայում են եւ չունեն բնակարան, վարձով են ապրում: Այս մասին Աբովյանում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Ես ապշած եմ, որ մեր բանակում կան գեներալներ, որոնք չունեն բնակարան, էսա՞ մեր անվտնագությունը, գեներալը պետք է բնակարանի խնդիր չունենա: Քաղաքացին պետք է հաճույքով վճարի հարկերը, մտածելով, որ իր կարիքների համար է դա օգտագործվելու:  Առաջիկայում մենք պլանավորում ենք ամբողջապես վերափոխել մեր զինված ուժերը, 500 մանկապարտեզներ կառուցել»,- ասաց նա: Անդրադառնալով սահմաններում ստեղծված իրավիճակին Փաշինյանը ասաց, որ իրենք տարբերակ են առաջարկել, որ  զորքերը հայելային եղանակով հետ քաշվեն, ռուս խաղաղապահներ տեղակայվեն եւ միջազգային հովանու ներքո տեղի ունենա սահմանների դեմարկացի եւ դելիմիտացիա: «Արցախի հարցում էլ մենք վերջնական կարգավորման ենք հասնելու, որպեսզի խաղաղ դարաշրջան սկսվի: Եւ մենք մանդատ ենք ձեզանից ուզում, որպեսզի այս ամենը իրականացնենք»,-ասաց նա: Փաշինյանը նաեւ հունիսի 18-ին եւ 21-ին հանրահավաք հրավիրեց Հանրապետության հրապարակում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր