00:00:00

ՔՊ-ն ինչպես եղել, այնպես էլ մնում է ընդդիմություն. Սեյրան Օհանյան

12:12, 13 հունիս 2021

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ինչպես եղել, այնպես էլ մնում է ընդդիմություն։ Այս մասին Նոյեմբերյանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» դաշինքի անդամ Սեյրան Օհանյանը։ «Նրանք ընդդիմություն են պետականաշինությանը, բանակին։ Նրանք ընդդիմություն եղել են և մնացին մեր ժողովրդին։ Մասնատեցին մեր ժողովրդին։ Նրանք ընդդիմության դերակատարություն ունեցան նաև սեփական բանակի նկատմամբ` անընդհատ քննադատելով, բանակի գործունեությունը վերածելով ցածր մակարդակի»,-նշեց Սեյրան Օհանյանը Վերջինս ընդգծեց, որ գործող իշխանական թիմը ոչ մի ծրագրային քայլ չի կատարում, ծրագիր չի ներկայացնում։ Նրանք միայն փորձում են զբաղվել իրենց PR-ով։

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր