Եթե հայտարարվում է, որ հասարակության գրեթե կեսը, ավելի ճիշտ՝ ընտրելու պատրաստ մարդկանց կեսը՝ 40-45 %-ը իբր կողմնորոշված չէ, ապա ես կարող եմ ասել, որ ներկայանախկինական պատերազմի, ցեխի, փոխադարձ դուելի մթնոլորտում մարդիկ բնականաբար կողմնորոշված չեն լինելու կամ իբրև թե կողմնորոշված չեն լինելու։Այս մասին քիչ առաջ քարոզարշավի շրջանակներում համախոհների և վստահված անձանց համապետական շտաբի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Մեր տունը Հայաստանն է»-ի ցուցակը գլխավորող Տիգրան Ուրիխանյանը։ Ներկայացվեցին նաև քվեարկության և հաշվարկի վերահսկողության գործընթացի մանրամասներ։
«Եթե հայտարարվում է այդպես, ուրեմն հաստատ իմացեք, որ այն ուժերը, որոնք բացարձակ չապ չունեն ոչ նախկինների, ոչ ներկաների հետ, ունեն բացարձակ հնարավորություն,կատարյալ հնարավորություն, լիարժեք հնարավորություն, աննախադեպ հնարավորություն ժողովրդին մատուցելու ոչ թե սրան կամ նրան վերացնելու խոստում, այլ ժողովրդին մատուցելու ծրագիր, թե ինչպես է, ասենք, քաղաքացին սկսելու իր հոգսերը տանել, ինչպես է քաղաքացին արդեն սկսելու ապրել զարգացման ճանապարհով, ինչպես է քաղաքացին լուծելու առողջապահական խնդիրները, կրթության հետ կապված հարցերը ու ամենակարևորը՝ ինչպես է իրեն քաղաքացին զգալու անվտանգ ,կայուն ու ամուր։