00:00:00

«Պատիվ ունեմ» դաշինքն ամրապնդելու է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները

16:10, 12 հունիս 2021

ՀՀ անվտանգության ապահովումը «Պատիվ ունեմ» դաշինքի համար ունի ամենաառաջնային նշանակություն: Այս մասին հունիսի 12-ին հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Վարդան Ոսկանյանը: «Մենք գնալու ենք ՀՀ-ի հզորացմանն՝իր անվտանգային բոլոր կառույցներով հանդերձ: Երկրորդ ուղղությունը՝միջազգային գործընկերների հետ կապերի խորացումն է»,-նշել է Ոսկանյանը: Նա ընդգծել է, որ «Պատիվ ունեմ» դաշինքն ամրապնդելու է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները: Ոսկանյանի խոսքով՝  հայ-ռուսական հարաբերությունները պետք է վերածել գործընկերային այնպիսի նոր հարաբերությունների, որտեղ Հայաստանը կլինի ընկալելի, վստահելի գործընկեր: «Հայ-ռուսական հարաբերություններում առաջացել են նոր տիրույթներ: Ռուսական խաղաղապահների ներկայությունն Արցախում ապահովում է հայ բնակչության անվտանգությունն ու զսպում՝ թուրք-ադրբեջանական դաշինքի ցեղասպանական գործողությունների որևէ հեռանկար»,-նշել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր