00:00:00

«Բիզնես դիալոգի» անցկացրած սոցիոլոգիական հարցումների արդյունքներով առաջատարը ԲՀԿ-ն է

13:53, 12 հունիս 2021

03.06. 21թթ- 10.06.21 ընկած ժամանակահատվածում քաղաքացիների նախընտրական տրամադրությունները պարզելու համար սոցիոլոգիական հարցումներ է անցկացրել նաեւ Բիզնես դիալոգ ընկերությունը: Ընկերության անցկացրած հարցումների արդյունքներով՝  առաջատարը ԲՀԿ-ն է: Ընկերության տնօրեն Ենոք Ազարյանի խոսքով, հարցմանը մասնակցած  երեւանաբնակ ու մարզերում ապրող  925 քաղաքացուց 231-ը իրենց ձայնը պատրաստ են տալ ԲՀԿ-ին , 206-ը՝ «Իմ քայլը» դաշինքին, 192-ը՝ «Հայաստան» դաշինքին: «Որոշ կազմակերպություններ աղավաղում են ու ներկայացնում խեղաթյուրված տվյալներ, կոծկում ԲՀԿ-ի առաջատար լինելու հանգամանքը: Շատ երկրներում սոցիոլոգիական հարցումներն անցկացնելիս մեթոդներն ընտրում են ոչ թե անձնավորված, այլ գաղափարներն են ընտրում: Խորհրդային տարիներից մինչ օրս, կարծես, ավանդական է դարձել, որ մեզ մոտ հիմնական հարցումները կատարվում են անձնավորված, անձի հետ են կապում, բայց այդ անձի հետ չեն ասում՝ կոնկրետ անձին ճանաչելով, դա չի նշանակում, անձը դրական է, թե ոչ: Ոչ մեկի ճակատին գրված չէ կոնկրետ այս գաղափարները, այս հարցերը լուծելու է, թե ոչ: ԱՄՆ- ում, Եվրոպայում ու տարբեր տեղեր սոցիոլոգիական հարցումներ անցկացնելիս առաջ է քաշվում գաղափարը, հետո՝ ովքեր են լուծելու. տվյալ կուսակցությունից  որոշում են առաջնորդը ու թիմերը, որոնք պետք է լուծեն այդ խնդիրը:  Մենք առաջնորդվել ենք  գաղափարի մեթոդով , խնդիրը կա, ովքեր են, որ պետք  է լուծեն այդ խնդիրը, հարցումները  գնացել են այդ ուղղությամբ, ոչ թե կոնկրետ այս անձին ճանաչում եք, թե չեք ճանաչում, ինչը անում է  Գելլափը կամ շատ այլ կազմակերպություններ, այդ անունն, ի դեպ, դեռ չի նշանակում, որ ամերիկյան Գելլափն է ու ճշմարտության հետ աղերս կարող է  ունենալ»: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր