00:00:00

Ավինյանի նոր որոշումը. Պատվիրակություն է մեկնում Ռուսաստան

11:39, 12 հունիս 2021

Վարչապետի պարտականությունները կատարող Տիգրան Ավինյանն Աշոտ Մուրադյանին և Ռաֆայել Գրիգորյանին Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին որոշում է ստորագրել: Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանին 2021 թվականի հունիսի 17-ից 18-ը և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ Ռաֆայել Գրիգորյանին 2021 թվականի հունիսի 16-ից 18-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծելիության համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման վերաբերյալ համաձայնագրի նախագիծը քննարկելու նպատակով խորհրդակցություններին մասնակցելու համար: 2. Աշոտ Մուրադյանի և Ռաֆայել Գրիգորյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: 3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր