00:00:00

Մանիպուլյացիան միակ գործիքն է, որը փորձում են կիրառել իշխանությունները. «Պատիվ ունեմ»

14:48, 10 հունիս 2021

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Խաչիկ Գալստյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, որ այսօրվա դրությամբ մանիպուլյացիաները միակ գործիքն են, որը Հայաստանի իշխանությունները դեռևս փորձում են կիրառել։ Ըստ նրա՝ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունը վկայում է այն մասին, որ որոշակի բանակցային գործընթացներ, իսկապես, տեղի են ունեցել։ Նիկոլ Փաշինյանի խոստովանում է, որ հանրապետության նախկին 3 նախագահների օրոք ոչ մի անգամ չի ներկայացվել փաստաթուղթ, որն ավելի վատը լիներ, քան ստորագրվեց Ղարաբաղում 44-օրյա պատերազմից հետո։ «Հայաստանը դեռ երբեք այսքան նվաստացուցիչ իրավիճակում չէր հայտնվել․ դա է ժառանգությունը, որը թողնում է Նիկոլ Փաշինյանը երեք տարվա ընթացքում։ 30 տարվա ընթացքում բանակցային գործընթացում ձևավորվել էին որոշակի ինստիտուցիոնալ բազա և պոտենցիալ։ Մենք տեսանք, որ երկրի ղեկին կանգնեց մեկը, որը դիվանագիտության առումով մերկ էր, մանր պարզ մարդկային հարաբերություններում եւ քաղքենի որկրամոլության առումով»,- նշել է Գալստյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր