00:00:00

«Կապիտուլյանտ, հարցերիս պատասխանը տուր,այլ ոչ թե «լոլոներ» պատմի». Էդուարդ Շարմազանով

14:24, 10 հունիս 2021

Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կապիտուլյանտ, հարցերիս պատասխանը տուր,այլ ոչ թե «լոլոներ» պատմի։ 2020-ի հոկտեմբերի 12-ին ապագա կապիտուլյանտին հստակ ասել եմ,որ մեր բանակցային /հայանպաստ/ ժառանգությունից բողոքելու փոխարեն ավելի լավ է մտածի ,թե ինքն իր հաջորդին ի՞նչ է ժառանգելու։ Արդեն հոկտեմբերի 19-ին նրան ուղիղ հարցրել եմ ,թե ի՞նչ առաջարկներ են դրված սեղանին։ Նա ասել է՝5 պլյուս 2: Կրկնում եմ ՝դա եղել է հոկտեմբերի 19-ին։ Այսինքն նույնիսկ 2020-ի հոկտեմբերի 19-ի դրությամբ Շուշիի,Հադրութի եւ նախկին ԼՂԻՄ տարածքի խնդիր դրված չի եղել/կապիտուլյանտի պնդմամբ/: Ի՞նչ է տեղի ունենում դրանից հետո։ Պուտինի հարցազրույցից պարզ է դառնում,որ հողատուն հոկտեմբերի 19-20-ին մերժում է պատերազմը դադարեցնելու առաջարկը,որտեղ կրկնում եմ Շուշիի ու Հադրութի մասին խոսք չի եղել։ Հոկտեմբերի 19-ից հետո ՝կապիտուլյանտի ինքն իրեն «գժի տեղ դնելու» պատճառով մենք հազարավոր նոր զոհեր ,անհետ կորածներ ու գերիներ ենք ունենում,կորցնում ենք Արցախի 75 տոկոսը ։ Հարց կապիտուլյանտին Քո իսկ պնդմամբ 2020-ի հոկտեմբերի 19-ի դրությամբ քեզ առաջարկվել է բացառապես 5 պլյուս 2 տարբերակը,քո իսկ պնդմամբ հոկտեմբերի 19-ի դրությամբ մենք հաղթելու որեւէ շանս չունեինք։ Ինչու՞ հոկտեմբերի 19-20-ին մերժեցիր Պուտինի առաջարկն ու չստորագրեցիր պատերազմը դադարեցնելու փաստաթուղթը։ Ինչու՞ հազարավոր նոր նահատակների «տարար մահի բերան»ու դարձար Արցախի մեծ մասը հանձնած կապիտուլյանտ։ Սրանց պատասխանը տուր, այլ ոչ թե «լոլոներ » պատմի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր