00:00:00

Հուլիսի 1-ից Երևանում, Վանաձորում և Գյումրիում կենսաթոշակները կվճարվեն անկանխիկ եղանակով

12:24, 10 հունիս 2021

Հուլիսի 1-ից Երևանում, Վանաձորում և Գյումրիում կենսաթոշակները կվճարվեն անկանխիկ եղանակով։ Համապատասխան որոշմանը հավանություն տրվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնակատար Տաթևիկ Ստեփանյանը նշեց, որ այս փոփոխությամբ՝ հուլիսի 1-ից Երևանում, Գյումրիում և Վանաձորում կենսաթոշակները կվճարվեն անկանխիկ եղանակով՝ բանկի կամ ազգային օպերատորի միջոցով՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ «Կենսաթոշակներն ազգային օպերատորի կողմից անկանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի գործողության ժամկետը նախագծով առաջարկվում է սահմանել մինչև 2021 թվականի հոկտեմբերի 1-ը»,-ասաց նա։ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը խնդրեց մի փոքր ավելի պարզ ներկայացնել, թե կենսաթոշակառուի կյանքում ինչ-որ բան փոխվու՞մ է, թե ոչ մինչև հոկտեմբերի 1-ը. «Այս որոշումն ընդունվել է այն ստատուս քվոն պահպանելու համար, մինչև կկարողանանք ամբողջական անցում կատարել անկանխիկ փոխանցումների»։ Տաթևիկ Ստեփանյանի խոսքով կենսաթոշակառուների կյանքում դեպի բացասական ոչինչ չի փոխվելու։ Խոսքը գնում է 56 433 քաղաքացու մասին, որոնք դեռ կանխիկ եղանակով են ստանում և հնարավորություն է ընձեռվում այսուհետ կենսաթոշակները ստանալ անկանխիկ ձևով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր