00:00:00

Չորրորդ զորամիավորման հրամանատարը շտաբային զորավարժություն է անցկացնում

22:38, 09 հունիս 2021

Չորրորդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Բուդաղյանի ղեկավարությամբ հունիսի 8-ին մեկնարկել է «Զորամիավորման, զորամասերի և գումարտակների, դիվիզիոնների բերումը մարտական պատրաստականության «լրիվ» աստիճանի, պաշտպանական օպերացիայի (մարտի) կազմակերպումը և վարումը» թեմայով շտաբային զորավարժությունը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, եռօրյա զորավարժության անցկացման նպատակն է մարտական պատրաստականության աստիճանների բերելիս հրամանատարների հմտությունների կատարելագործումը,  ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում արագ և նպատակային որոշումների կայացման ունակությունների ստուգումը: Ըստ աղբյուրի՝ զորավարժության շրջանակում առաջադրվել և լուծումներ են ստացել մի շարք օպերատիվ մարտավարական պայմանական խնդիրներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր