00:00:00

Սինանյանը Գերագույն ռադայի պատգամավորներին է ներկայացրել սփյուռքի հետ աշխատանքի փորձը

22:23, 09 հունիս 2021

Հայկական սփյուռքի հետ աշխատանքի փորձը Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Կիևում ներկայացրել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորներին, լրագրողներին և հայ համայնքի որոշ ներկայացուցիչների։ Սփյուռք ունեցող այլ պետությունների համար հայաստանյան փորձը գնալով դառնում է ավելի գրավիչ և օրինակելի։ Զարեհ Սինանյանը մանրամասն ներկայացրել է գրասենյակի աշխատանքը, ծրագրերը և ռազմավարությունը, այնուհետ ազատ ձևաչափով պատասխանել ներկաների հարցերին, նրանց փոխանցել հայրենադարձության և գրասենյակի ծրագրերի մասին նյութեր։ Գլխավոր հանձնակատարը Կիևում է գտնվում ուկրաինական կողմի հրավերով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր