00:00:00

ՄՊՀ-ն վարույթ է հարուցել Էկոնոմիկայի նախարարության նկատմամբ

00:52, 10 հունիս 2021 Տնտեսություն

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ վարույթ է հարուցվել Էկոնոմիկայի նախարարության նկատմամբ՝ տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների վերաբերյալ: Այս մասին Irakanum.am-ը տեղեկանում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշումից։ Հանձնաժողով ներկայացված դիմումներով բարձրացվող հարցերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Էկոնոմիկայի նախարարության կողմից Կառավարության քննարկմանը ներկայացված՝ Թիվ 838-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սպիտակ շաքարի նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու ընթացակարգը, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների ընտրության գործընթացը կարող է պարունակել պետական մարմնի կողմից տնտեսական մրցակցության սահմանափակման, կանխման կամ արգելման հատկանիշներ։ Մանրամասներն՝ այստեղ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր