00:00:00

Զարեհ Սինանյանն ու Ուկրաինայի ԱԳ փոխնախարարը համագործակցության պատրաստակամություն են հայտնել

21:43, 09 հունիս 2021 Հասարակություն

Ուկրաինա աշխատանքային այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Վասիլի Բոնդարի հետ։ Այս մասին   տեղեկանում ենք Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Գլխավոր հանձնակատարը նախ ներկայացրել է հայկական սփյուռքի հետ աշխատանքի փորձը, մանրամասնել որոշ ծրագրեր և ուղղություններ։ Վասիլի Բոնդարը կարևորել է այս շրջանակներում փորձի փոխանակումը և անդրադարձ կատարել ուկրաինական սփյուռքի հետ աշխատանքի իրենց քայլերին։ Այս համատեքստում կարևորվել է Հայաստանի փորձի ուսումնասիրումը։ Հանդիպման ավարտին կողմերը հետագա համագործակցության պատրաստակամություն են հայտնել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր