00:00:00

«Группа поддержки» աշխատողները՝ շուրջ 40 մեքենաներով, և ոստիկանական հսկայական ռեսուրսը Նիկոլ Փաշինյանի հետ Շիրակի մարզում են

20:45, 09 հունիս 2021 Հասարակություն

Այսօր ՀՀ վարչապետի աթոռը ժամանակավորապես զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ է իրականացնում Շիրակի մարզում: Ի դեպ, հիշեցնենք, որ Շիրակի մարզից գերեվարված 6 տասնյակից ավելի մեր տղաների հարազատները դեռևս քարոզարշավի մեկնարկից օրեր առաջ հայտարարել էին, որ որևէ կուսակցության կամ դաշինքի ոտքը Շիրակի մարզում չի լինելու, մինչև իրենց տղաները չվերադառնան: Եվ այս համատեքստում շատ հետաքրքիր է, թե Ազատանում որտեղից են գերիների մեծ մասը, և երեկոյան Գյումրիում ինչպես կընթանա նրա քարոզարշավը:Մինչ այդ, սակայն, տեսանք, որ Մարալիկում, հետո նաև Արթիկում Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, քարոզարշավն իրականացրեց անխոչընդոտ: Արթիկում, ի դեպ, վերջինիս քարոզարշավը բավականին մարդաշատ լինելու տպավորություն էր թողնում, սակայն 168.am-ի տեղեկություններով, ինչպես վերջին շրջանում առհասարակ բոլոր մարզային այցելությունների ընթացքում, այս անգամ ևս Նիկոլ Փաշինյանը մարզ է այցելել շրջիկ միտինգավորների ու աջակիցների պատկառելի խմբերով, որոնց տեղափոխում են ավտոբուսներով և ավտոմեքենաներով: Շիրակի մարզի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետի աթոռը զբաղեցնողը կրկին կազմակերպված ձևով իր հետ «աջակից» աշխատողների մեծ խումբ է տարել մարզ: «Երևանից եկած մոտ 40 մեքենա հաշվել ենք տեղում: Ամենապարզ հաշվարկով՝ 150-180 մարդ հետը շրջում են. մայկաներով, գլխարկներով «группа поддержки»-ն է: Ամբողջ բեմադրությունների մեջ մասսայականության ու կեղծ ծափերի իմիտացիան հենց այս խմբերն են ստեղծում»,- ասաց մեր աղբյուրը: Մեր աղբյուրը նաև հեռախոսով նկարահանել էր, թե Փաշինյանի՝ Մարալիկ այցից առաջ քանի-քանի շարասյուներով ճանապարհային ոստիկանության մեքենաներ են հանդիպման վայր գնում և նաև ճանապարհ բացում նրա համար: Ոստիկանական ողջ ռեսուրսը պետական բյուջեի միջոցների հաշվին զբաղված է նրա քարոզարշավն ու այցերը կազմակերպելով: «Նկարել եմ մեքենայիս միջից, տեսեք, ոստիկանական ամբողջ համակարգը մեր բյուջեի հաշվին ծառայեցնում են էդ կապիտուլյանտին»,- ասաց մեզ հետ կապված քաղաքացին:Ի դեպ, տարօրինակորեն այսօր աննախադեպ հանդարտ ու թվացյալ հանգիստ է Նիկոլ Փաշինյանը, և անգամ իր աջակիցների՝ Ռոբերտ Քոչարյանին երկրից արտաքսելու կոչերին չի արձագանքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր