00:00:00

Թշամին մտել է մեր սուվերեն տարածք․Մենք ԱԳՆ չունենք, մենք խոսում ենք քաբաբից․ Մարուքյան

19:29, 09 հունիս 2021 Հասարակություն

Թշամին մտել է մեր սուվերեն տարածք, նրանց պետք է բանակցություններում հանեինք, բայց ոչ ԱԳՆ ունենք, ոչ էլ բանակցող: Այս իրավիճակում մարդիկ խոսում են քաբաբներից, իրար ոտնատակ տալուց։ Այս մասին քարոզարշավի երրորդ օրը Հրազդանում տեղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «27 տարվա կառավարումից եթե մեր ժողովուրդը գոհ լիներ, հեղափոխություն չէր անի, հեղափոխությունով մերժել է այս համակարգը, հեղափոխության արդյունքում իշխանության եկան մարդիկ, որոնք կոմպետենտ չեն եղել, սկզբունքային չեն, այս մարդկանց կառավարման արդյունքում ունեցանք այսօրվա արհավիրքները: 27 տարվա իշխանության փորձել եք, 3 տարվա իշխանությանը փորձել եք, հիմա դուք ունեք հնարավորություն այս անգամ շանս տալ մեզ»,- ասել է Մարուքյանը։ «Մենք ստիպված ենք եղել հետպատերազմյա ծանր շրջանում անցկացնել ընտրություններ, որպեսզի Հայաստանում ներքաղաքական համերաշխությունը վերականգնենք, կարողանանք միասին ոտքի կանգնել, վերականգնել մեր բանակը և տնտեսությունը: Սակայն ի՞նչ ենք մենք տեսնում, մարդիկ ոչ մի ռեսուրս չեն խնայում իրար ոչնչացնելու համար, մենք առաջարկում ենք լիազորել մեզ և մենք այս անհաշտ կողմերին կպարտադրենք ներքաղաքական համերաշխություն», - հավելել է նա։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր