00:00:00

Ադրբեջանը սիրիացի տեռորիստներին հայ գերիների հետ փոխանակելու նպատակ ունի

19:09, 09 հունիս 2021 Հասարակություն

Ադրբեջանում ծավալվող դատական գործընթացներում ակնհայտորեն նկատվում է հայ ռազմագերիների նկատմամբ հնարավոր մեղսագրման փորձեր։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը: «Գերեվարվածներից թիրախավորվում են հատկապես 50-ն անց մարդիկ, որոնց նկատմամբ վախեցնելու, շանտաժի ենթարկելու ու այլ մեթոդների գործադրմամբ փորձում են հասնել ցուցմունքների կորզման, թե իբր մասնակցել են Արցախյան առաջին պատերազմին, ադրբեջանցիների զինվորների սպանությանը, նրանց կտտանքների ենթարկելուն։
Ներկայումս Բաքվի զինվորական դատարանում քննվում է ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի քրեական գործը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել 113 (կտտանքներ), 115-ի 2-րդ մասի (պատերազմի օրենքների խախտում), 279 (զինվորական կազմավորումներին մասնակցություն), 318 (Ադրբեջանի պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով։
Եվս մեկ անգամ հրավիրում ենք հնարավոր բոլոր միջազգային կառույցների ուշադրությունն այն բանի վրա, որ Ադրբեջանը չի խորշում կեղծիքների դիմելուց՝ հետապնդելով որքան հնարավոր է մեծ թվով հայ ռազմագերիների վերոնշյալ մեղադրանքներով պիտակավորելու նպատակ, որպեսզի հետագայում նրանց փոխանակի հայկական կալանավայրերում պահվող սիրիացի միջազգային տեռորիստների հետ»,-նշվում է հայտարարությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր