00:00:00

ՀՀ-ում տեղահանված արցախցիների թիվը կազմում է 5526 ընտանիք՝ 22177 մարդ

18:15, 09 հունիս 2021 Լեռնային Ղարաբաղ

ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը պատերազմի հետևանքով տուժածների վերաբերյալ վիճակագրություն է ներկայացրել: Այսպես, զոհված զինծառայողների հուղարկավորության և գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման ծախսերի տրամադրման համար ընդունվել է 56 գործ, որը ուղարկվել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն համապատասխան ընթացք ստանալու համար։ Արցախյան պատերազմում վիրավորված զինծառայողների հաշմանդամության կարգավիճակի ձևակերպման համար ընդունվել է 65 փաստաթղթային փաթեթ: Վանաձորի տուն-ինտերնատ մշտական բնակության համար դիմել և տեղավորվել է մեկ բնակիչ Շուշի քաղաքից, իսկ Քաշաթաղի շրջանի Մարաթուկ գյուղի մեկ բնակչի տեղավորման հարցը գտնվում է ընթացքի մեջ։ Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած 3 անձի տրամադրվել է սայլակ: Հունիսի 1-ի դրությամբ, ՀՀ-ում տեղահանված արցախցիների թիվը կազմում է 5526 ընտանիք՝ 22177 մարդ. անճշտությունը 5%։ Նշվում է, որ գործընթացը շարունակական է յուրաքանչյուր ամիս բազանները ճշգրտվում և թարմացվում են հաշվի առնելով տեղաշարժերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր