00:00:00

Սա լատենտ ընտրակաշառք է. Նաիրա Զոհրաբյանը՝ Տավուշի համայնքներին գումար տրամադրելու վերաբերյալ

17:40, 09 հունիս 2021 Հասարակություն

Ահազանգ ենք ստացել, որ գումարներ են բաժանվում։ Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ընտրությունների վերահսկման կոմիտեի անդամ Նաիրա Զոհրաբյանը։ Վերջինիս խոսքով Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հունիսի 4-ին որոշել է կառավարության 2020 թվականի մայիսի 13-ի որոշմամբ նախատեսված միջոցներից 41.1 մլն. դրամ բաշխել մարզի համայնքներին։ «Զարմանալիորեն որոշման հավելվածը չի հրապարակվել Տավուշի մարզպետարանի կայքէջում։ Ի դեպ հայտնի չէ, թե նախընտրական փուլում այս գումարներն ինչի համար են որպես սուբսիդիաներ հատկացվում մարզի բնակիչներին։ Կարծում ենք՝ սա լատենտ ընտրակաշառք է։ Այս հարցը կքննարկենք և անհրաժեշտության դեպքում կդիմենք պատկան մարմիններին»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր