00:00:00

Հսկայական հերթեր են գոյացել ՀՀ ոստիկանության անձնագրային բաժիններում. Ռուբեն Մելիքյան

11:46, 09 հունիս 2021

Հսկայական հերթեր են գոյացել ՀՀ ոստիկանության անձնագրային բաժիններում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հիմնականում՝ ընտրացուցակներում ընդգրկվելու հետ կապված հարցերով։ Կոնկրետ մեզ ահազանգող քաղաքացին հերթում հարյուրքսանքանիերորդն էր։ Շատերը չեն կարողանում սպասում ու հեռանում են՝ ստիպված հրաժարվելով ընտրական իրավունքից։ Կոչ եմ անում. 1) ՀՀ ոստիկանությանը՝ շտապ ավելացնել սպասարկման ծավալները և ապահովել հոսքերի արդյունավետ կառավարումը (կոնկրետ մեկ բաժնում 12 պատուհանից այս պահին աշխատում է 4-5-ը՝ ըստ ահազանգող քաղաքացու). 2) Լրատվամիջոցներին՝ հանրայնացնել խնդիրը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր