00:00:00

Վիժվածքն անգամ չի էլ հասկանում, որ ատելություն տարածելով միայն խտացնում է իր հանդեպ եղած զզվանքը. Միքայել Մինասյան

10:10, 09 հունիս 2021

Կար ժամանակ, երբ պետություն էինք, արժանապատվություն ու հայրենիք ունեինք, իսկ երկիրը՝ պաշտպանված սահմաններ: Այդ ամենն արդեն անցյալում է, ինչպես մեր հաղթանակն ու 30-ամյա պատմությունը, թափված արյունն ու ազգային հարստությունը, որն այլևս մերը չէ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, ով նաեւ տեսանյութ է տեղադրել: Նա, մասնավորապես, նշել է. «Կապիտուլյանտ վիժվածքը հանձնել է 187 գյուղ, 6 քաղաք՝ տնից ու հայրենիքից զրկվելով 9396 ընտանիքի, 38154 քաղաքացու: Նա հանձնել է 107 դպրոց, 17 մանկապարտեզ, 161 վանք ու եկեղեցի: Հանձնել է 591 խաչքար, 39 բերդ, ամրոց ու սրբավայր, 4000 պատմամշակութային հուշարձան: Հանձնել է 12 թանգարան, 20345 ցուցանմուշ: Մսաղացն է նետել 5000 հայի, 11.000-ին դարձրել է հաշմանդամ: Գերիների ու անհետ կորածների թիվը վիժվածքը գաղտնի է պահում: Եվ այս ազգային աղետի միակ մեղավորը, պատասխանատուն ու շահառուն, հիմա չարիքի պես շրջում է Հայաստանով մեկ՝ լափառոշ բերանը բացելով մարդկանց հասցեին, որոնց ստեղծածը հանձնել է, ավերել ու ոչնչացրել: Վիժվածքն անգամ չի էլ հասկանում, որ ատելություն տարածելով միայն խտացնում է իր հանդեպ եղած զզվանքը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր