00:00:00

«Պատրաստ ենք օգնել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման հարցում». ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար

03:29, 09 հունիս 2021 Հասարակություն

ԱՄՆ-ն պատրաստ է տեխնիկական աջակցություն տրամադրել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման համար: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Ադրբեջանում պաշտոնական այցով գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ Եվրոպայի և Եվրասիայի գործերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը, փոխանցում է minval.az-ը։ «Սահմանագծումը շատ կարևոր է: Դա բոլորին օգուտ կբերի: Այս գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք: Բոլորս պետք է մտահոգված լինենք իրավիճակի վատթարացման հավանականությամբ: Մենք երկու կողմերին կոչ ենք անում հնարավորինս արագ լուծել այս հարցը, ինչպես նաև վերադառնալ առարկայական բանակցությունների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության ներքո»,- ասել է Ռիկերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր