00:00:00

Խուճապ է, Փաշինյանը հասկանում է, որ իր ակնկալած արդյունքը չի գրանցելու ընտրություններին, սկսել է սպառնալ վենդետաներով. քաղտեխնոլոգ

22:22, 08 հունիս 2021 Հասարակություն

Փաշինյանի՝ վենդետայի մասին հայտարարությունը խուճապի նշան է, նա ինքնատիրապետումը կորցնում է: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Հիշեցնենք, որ այսօր Թալին քաղաքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ ընտրություններից հետո լինելու են վենդետաներ, պատրաստվեք քաղաքացիական վրեժի, պատրաստվեք քաղաքացիական վենդետաների, կադրային ջարդերի: Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ նման ելույթները պայմանավորված են նրանով, որ Նիկոլ Փաշինյանը նկատում է իր վարկանիշի կտրուկ անկումը, բայց արձանագրեց, որ նման արտահայտություններն արդեն հակառակ ազդեցություն են ունենում հասարակության մոտ . «Փաշինյանը գիտակցում է, որ իր վարկանիշը նվազում է, գիտակցում է, որ մեկ փուլով չի ստացվում վերարտադրվել, 60% ձայն հավաքելու վերաբերյալ հայտարարությունները զուտ քարոզչական հնարքներ են սեփական թիմին և ընտրազանգվածին կոնսոլիդացնելու համար, իսկ իրականությունն այլ է: Նիկոլ Փաշինյանը փոխարենը ընտրական գործընթացների մարտավարությունը փոխի, նա շատ աղմուկ հանելով, սկանդալային հայտարարություններ անելով փորձում է ուշադրություն հրավիրել իր վրա, ցույց տալ իր վճռականությունը, փորձում է հավատ ներշնչել իր թիմին, որ ամեն ինչ նորմալ է: Ժամանակին իրեն հաջողություն բերած մեթոդոլոգիայով փորձում է հին գործիքակազմն օգտագործել, բայց հիմա քաղաքական և կենցաղային ֆոնն ուրիշ է, ամեն խոսք հասարակության կողմից չի ընդունվում, ընդհակառակը՝ շատերի մոտ հակառակ ռեակցիա է տալիս»,-ասաց Վիգեն Հակոբյանը: Փորձագետի խոսքով՝ նման հայտարարությունները կարող են նոր բախումների պատճառ հանդիսանալ. «Փաշինյանը, հասկանալով, որ իր ակնկալած արդյունքը չի գրանցելու ընտրություններին,հասկանալով իրավիճակը, սկսում է բղավել բոլորի վրա, սպառնալ վենդետաներով: Նիկոլ Փաշինյանի մոտ կան շատ լուրջ էլեկտորալ խնդիրներ, իսկ սա իր մարդկային, բայց ոչ քաղաքական գործչի ռեակցիան է հնարավոր անհաջողությանը: Նման հայտարարությունները վտանգավոր են և կարող են լարել կրքերը՝ներքաշելով դրա մեջ հազարավոր մարդկանց թե՛ Փաշինյանի աջակիցներին, որտեղ կան ոչ հավասարակշռված զանգված, որոնք դա կարող են ընկալել որպես գործողությունների հրահանգ , իսկ նրանց, ում սպառնում են, պետք է պաշտպանական ռեակցիա ունենան, ինչն էլ հակադիր ալիք կարող է առաջացնել»,-ասաց Վիգեն Հակոբյանը: Քաղտեխնոլգի դիտարկմամբ՝ իշխանության դիրքերը գնալով թուլանում են և հիմա ավելի շատ շանս կա ընդդիմության մոտ, որ խորհրդարան անցնելով կոալիցիա ձևավորեն և իշխանություն վերցնեն, քան գործող իշխանության մոտ կա շանս՝գտնել որևէ ուժ, որի հետ կարելի է խոսել կոալիցիայից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր