00:00:00

ՀՀ ԱԳ նախարարի 3 տեղակալներն ազատվեցին պաշտոնից․ պաշտոնական

15:55, 08 հունիս 2021

Վարչապետի պարտականությունները կատարող Տիգրան Ավինյանը ստորագրել է ՀՀ ԱԳ փոխնախարարներին պաշտոնից ազատելու որոշումները: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ավետ Ադոնցին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից: Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արտակ Ապիտոնյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից: Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գագիկ Ղալաչյանին ազատել Արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»: Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 27-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել ԱԳ նախարար Արա Այվազյանը: Դրանից հետո հաժարականի դիմումներ էին ներկայացրել նաև երեք փոխնախարարները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր