00:00:00

Լավրովը, Լը Դրիանը, Հայկո Մաասը քննարկել են ԼՂ հարցն ու հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը

13:17, 08 հունիս 2021

ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Գերմանիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը, Ժան-Իվ Լը Դրիանը և Հայկո Մաասը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև հայ-ադրբեջանական սահմանին ու Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը, ինչպես նաև 2020-ի նոյեմբերի 9-ի և սույն թվականի հունվարի 11-ի եռակողմղ հայտարարությունների դրույթների իրականացման գործընթացը:
Ըստ գերատեսչության՝ 3 երկրների ԱԳ ղեկավարներն ընդգծել են հրադադարի ռեժիմը խիստ պահպանելու կարևորությունն ու ծագած տարաձայնությունները քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը: Նախարարները վերահաստատել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարումը: Ռուսական կողմը նշել է, որ միջազգային ցանկացած կազմակերպության ներգրավումը գործընթացին հնարավոր է միայն Երևանի ու Բաքվի համաձայնությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր