00:00:00

ՄԱԿ-ի մշտական համակարգողը հանդիպել է Արցախից տեղահանված ընտանիքների հետ

16:29, 08 հունիս 2021 Լեռնային Ղարաբաղ

Սյունիքի մարզ այցելության շրջանակում, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը հանդիպել է «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի» ղեկավար Ռուզաննա Հովհաննիսյանին և նրա թիմին։ Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։
Քննարկվել են Կենտրոնի կողմից համայնքին՝ տեղացի և Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց մատուցվող ծառայությունները, որոնք ընդլայնվել են ՄԱԿ-ի Միջգործակալական արձագանքման ծրագրի միջոցով: Պրն. Շարփն այցելել է Կենտրոնում գործող բոլոր դասասենյակները, այդ թվում՝ ՄԱԿ ՓԳՀ-ի աջակցությամբ վերջերս բացված համակարգչային դասասենյակը, ծանոթացել աշակերտներից մի քանիսի հետ և նրանց հետ քննարկել Կենտրոնի օգուտները։
ՄԱԿ-ի մշտական համակարգողը նաև հանդիպել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների հետ, ծանոթացել նրանց պատմություններին, ծանր մարտահրավերներին և ապագայի պլաններին։ Նա ներկայացրել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի շարունակական աջակցությունն ու ապագա ծրագրերը, որոնք տեղահանված և Հայաստանում ապաստանած մարդկանց և հյուրընկալ համայնքներին օգնում են ստեղծել պայմաններ՝ կայուն զարգացման և բարեկեցիկ կյանքի համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր