00:00:00

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գևորգյան Գեղամի լիազորությունները դադարեցվում են. «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ

13:49, 08 հունիս 2021 Հասարակություն

Վերջապես, երկարատև պայքարից հետո հասանելի դարձավ թիվ ԵԴ/13566/02/20 գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը: Ուրախությամբ արձանագրեմ, որ հաղթել ենք: Այս մասին հայտարարություն է տարածել «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Դատարանը մերժել է ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գևորգյան Գեղամի վերաքննիչ բողոքը և անփոփոխ է թողել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Դա նշանակում է, որ Գևորգյան Գեղամի լիազորությունները ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ի պաշտոնում դադարեցվում են: Սա կարևոր հաղթանակ էր և սա միայն իմ հաղթանակը չէր: Ես շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր ընկերներին, որոնք իմ կողքին էին այս դժվար պայքարի ընթացքում: Ես շնորհակալություն եմ հայտնում այն բոլոր լրատվամիջոցներին, պայքարիս ամբողջ ընթացքը լուսաբանելու համար: Սա մեր բոլորիս հաղթանակն է: Դե իսկ ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ն պետք է հեռանա»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր