00:00:00

Կարճ ժամանակահատվածում պետք է հաշվարկներ կատարել և սահմաններն ամրցանել. Սեյրան Օհանյան

13:27, 08 հունիս 2021 Հասարակություն

«Հայաստան» դաշինքի շանսերը Սյունիքում բավականին բարձր եմ գնահատում, որովհետև բոլոր շրջաններում տեսել ենք մարդկանց նվիրվածությունը մեր հայրենիքին։ Լրագրողնրի հետ զրույցի ժամանակ այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» դաշինքի անդամ Սեյրան Օհանյանը։ Հարցին՝ իրատեսակա՞ն է, որ 1-3 տարի հետո բանակի մարտունակությունը կվերականգնվի և սպառազինության հարցն էլ կլուծվի, Սեյրան Օհանյանն ասաց, որ բանակի զարգացման փուլերը համապատասխանեցրել են պետական երկարաժամկետ կառավարման փուլերին։ «Բանակում զարգացման փուլերը 5 տարի է եղել։ Այսինքն մեկ զարգացման փուլ է անհրաժեշտ, որ բանակը նորից վերականգնվի և ունենա իր մարտունակությունը։ Ակնհայտ է, որ այս պայմաններում անհրաժեշտ է արագ կազմակերպչական խնդիրներ իրականացնել, մեկ տարվա ընթացքում վերականգնել բանակի գործունեության ողջ ընթացքը, կարգապահությունը և մոտ երեք տարի է պետք, որ վերազինման խնդիրները կատարենք։ Այսինքն մենք այնպիսի պայմաններում ենք, որ երկարաժամկետ կառավարման տեմպերը պետք է մի քիչ արագացնել»,-ասաց Սեյրան Օհանյանը։ Վերջինս նշեց, որ այսօր չունի հաշվարկներ, թե որքան է մեր սահմանն ավելացել, լիարժեք ինչ խնդիրներ կան, բայց ընտրություններում հաղթելուց հետո կարճ ժամանակահատվածում պետք է հաշվարկներ կատարել և կարճ ժամանակում սահմաններն ամրցանել է պետք ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր