00:00:00

Սերժ Սարգսյանի մասին նյութը հավանելու համար Իջևանի քաղաքապետարանի աշխատակցին ազատել են աշխատանքից

13:14, 08 հունիս 2021 Հասարակություն

«Իրավունք» թերթը գրում է. «Վերջին շրջանում «ներքաղաքական կրքերը» բավականին թեժացել են: Մեզ հասած լուրերի համաձայն՝ Տավուշի մարզի Իջևանի քաղաքապետարանում աշխատակցին ազատել են աշխատանքից՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասին լուրը Ֆեյսբուքում լայքելու համար: Իջևանյան մեր աղբյուրը նշում է, որ վերոնշյալ աշխատակիցը հասկանալի պատճառներով չի ցանկանում նշել իր անձնական տվյալնե­րը: Սա Նիկոլ Փաշինյանի բռնատիրական Հայաստանն է, որտեղ ժողովր­դավարություն ասվածը լուսանցքից դուրս է մնացել»: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 08․06.21թ համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր